Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Փա՜ռք Տիրոջը Ձեր օրինակելի հոգևորական տեսակի համար

Փա՜ռք Տիրոջը Ձեր օրինակելի հոգևորական տեսակի համար
29.06.2025 | 12:26

Միքայել Սրբազանին, որպես ուսուցիչ և օրինակ միշտ եմ ունեցել: Ճեմարանական ուսանողության տարիներին ինձ միշտ գրավել է Սրբազան Հոր խարիզման, աներևակայելի և գեղեցիկ հումորի զգացողությունը, առհասարակ իր անձն ամբողջությամբ հետաքրքրել է ինձ, բայց ի մոտո շփման շատ առիթներ չեմ ունեցել (հաշվի առնելով նաև տարիքային տարբերությունը): Բայց փառք Տիրոջը այն օրվա համար, որ առիթ ընձեռնվեց գրեթե մեկ ամբողջական օր վայելելու մտքի և իմացության գիգանտին (բառի բուն և լայն իմաստով), ազգասեր, մարդասեր, հայրենասեր, Եկեղեցասեր, Աստվածասեր և անչափելի պարկեշտ Հոգևոր Առաջնորդին, ընկերասիրության մեջ աներևակայելի հավատարիմ տեսակին:

Սրբազանը երեկոյան հրավիրեց մեզ ընթրիքի, հընթացս իմացանք, որ միայն մենք չենք լինելու այնտեղ:

Եկավ սպասված ընթրիքի ժամը և մենք սպասված տեղում էինք:

Պարզվեց, որ այնտեղ էին իր դասընկերները, որոնց հետ կորոնավիրուսի պատճառով մեկ տարուց ավելի առիթ չէր եղել շփվել և համախմբվել տոնական սեղանի շուրջ: Ամբողջ երեկոյի ընթացքում ես հիացմունքով նայում էի, թե Առաջնորդ Հայրը, ոնց է շփվում իր ընկերների հետ, ինչ հիշողություններով են կիսվում իրար հետ, ինչպիսի հարգանք ու սեր կա մեկը մյուսի հանդեպ, ինչպիսի հումորներ են անում և երգեր երգում (հիշելով իրենց պատանեկությունը):

Հերթը հասավ մեզ ներկայացնելուն և իրեն հատուկ հումորով ասաց ընկերներին` գյումրեցու բարբառով. «Դուք չբադգերացնեք, թե պատահագան մարդիք են այսդեղ նսդաձ», և շատ պատկառանքով մեր զինվորական ծառայության նկատմամբ, հիացմունքով ներկայացնում էր, թե մեզանից ով ի՞նչպես է դրսևորել իրեն ծառայության ընթացքում:

Ես պարզապես չէի ուզում այդ երեկոն ունենար ավարտ, անդադար կարելի էր լսել Միքայել Սրբազանին, անդադար վայելել Իր մեծատառով ՄԱՐԴ և ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ տեսակը:

Այն բացառիկ Առաջնորդ հոգևորականներից է Սրբազանը, որը գյուղից գյուղ, Եկեղեցուց Եկեղեցի, համայնքից համայնք ժողովրդի մեջ է մտել և Իր հայրական թևերի տակ առել իր ժողովրդին:

Սրբազա´ն Հայր,

Փա՜ռք Տիրոջը, որ Աստված տվել է մեզ ՁԵԶ,

փա՜ռք Տիրոջը ՁԵՐ օրինակելի հոգևորական տեսակի համար,

Փա՜ռք Տիրոջը այն երջանիկ մեկ օրվա համար, որը լիարժեք կերպով բավարար էր ինձ` Ձեզ սիրելու և Ձեզ համար հարամնա աղոթելու համար:

Մեր Տերն ասում է «Երանի նրանց ովքեր Իմ անվան համար կհալածվեն» (Մատթեոս 5:10-12):

Դուք այսօր նեղության և անձկության մեջ եք միայն նրա համար, որովհետև ՃՇՄԱՐՏՈւԹՅԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ եք:

Եվ ես խոսք եմ տալիս, որ Աստծու ամեն օր կաղոթեմ այն բաղձալի և սպասված օրվա համար, որ Դուք դարձյալ մեզ հետ կլինեք ֆիզիկապես և մենք կվայելենք մեր սիրելի ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՄՆ ու ՀՈՏԸ:

Աստված Ձեզ օգնական, Սրբազան Հայր:

Տեր Վարազդատ քահանա ՆԱՋԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 285

Մեկնաբանություններ